Բաքվի նշած ութ գյուղերի հարցը պարզ կդառնա դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացից հետո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Բաքվի նշած ութ գյուղերի հարցը պարզ կդառնա դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացից հետո։ Այսօր այս մասին տարեվերջյան ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այս մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք․ կան տարածքներ, որոնց մասին մենք ենք խոսում, կան տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, բայց այլ բան է տարածքի մասին խոսել, այլ բան է՝ քննարկել տարածքի իրավաբանական կարգավիճակը։ Այդ տարածքները՝ 8 գյուղերը, որոշակի մակերեսներ ունեն և դեմարկարցիա և դելիմիտացիա կոչվող երևույթները  կարող են շատ հարցերի պատասխաններ տալ։ 8 գյուղերի վերադարձի հարցին կարելի է պատասխանել այդ հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի շրջանակներում․ խնդիրը կարելի է դիտարկել դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման փաթեթի ընթացքում», - մասնավորապես նշել է Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ