ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Ընդդիմության շնորհքն է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովն այսօր չկա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ պատերազմը չի ավարտվել, ինչպես-որ չէր ավարտվել 1994-ից հետո։ Ըստ քաղաքագետի՝ հայերի և ադրբեջանցիների համագոյակցությունը չի ստացվելու, միևնույն է, ինչ-որ մի բախում է լինելու։
Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը տեսնում է, որ հայ ժողովուրդը համաձայն չէ Ալիևի առաջարկած լուծումներին, և այդ ամենը դրսևորվում է փողոց դուրս եկած քաղաքացիների անհամաձայնությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։