ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News
Մոսկվայում 100 տարեկան հասակում մահացել է խորհրդային դիվանագետ, աֆրիկյան երկրներում ԽՍՀՄ դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանցը, հայտնում է «SHOT» տելեգրամյան ալիքը:
Նախնական տվյալներով, մահը գրանցվել է Ամանորից մի քանի ժամ առաջ։ Դիվանագետի մարմինը մայրաքաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել է նրա 61-ամյա դուստրը։
Գեորգի Արտաշեսովիչ Տեր-Գազարյանցը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, այնուհետեւ եղել է Հայաստանի կոմսոմոլի Կենտկոմի առաջին քարտուղարը։ Այնուհետև նա ապրել է Աֆրիկայում և աշխատել որպես ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Սենեգալում, Գամբիայում և Զիմբաբվեում։
--00—ԱՊ