ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
ՀԱՊԿ-ին դիմելու պահին կազմակերպության նախագահողը Հայաստանն էր: ՀԱՊԿ զորախումբը իսկապես խաղաղապահ էր և զսպիչ գործոնի դեր կատարեց այդ ողբերգական օրերին կատարվող վաքխանալիայում։ Այս մասին «Egemen Qazaqstan» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՝ խոսելով 2022 թվականի հունվարին տեղ ունեցած իրադարձություններին ՀԱՊԿ խաղաղապահ դերի մասին։
«Դիմելու պահին կազմակերպության նախագահը Հայաստանն էր, իսկ այս տարի նախագահությունն անցավ Ղազախստանին: ՀԱՊԿ զորակազմն իսկապես խաղաղապահ էր և զսպող գործոնի դեր խաղաց այդ ողբերգական օրերին»,-ասել է նա՝ անդրադառնալով այդ երկիր ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր մտցնելուն՝ նշելով, որ այդ օրերին հայկական զորախումբը հսկում էր «Ակսայ» քաղաքային ջրանցքը և հացի կոմբինատը։
Ըստ Տոկաևի, կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն՝ զորախումբը լքել է երկիրը առանց որևէ նախապայմանի, այն էլ՝ ժամանակից շուտ․ «ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը չի մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չի արձակել»,-ասել է նա։
--00—ՅՄ