Էկվադորի մայրաքաղաքի կենտրոն է մտցվել ռազմական տեխնիկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

1127674

Էկվադորի զինված ուժերը ռազմական տեխնիկա են կուտակել մայրաքաղաք Կիտոյի կենտրոնում՝ անվտանգության ոլորտում ճգնաժամի սրման ֆոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հունվարի 9-ին հաղորդել է Ecuavisa հեռուստաալիքը։

Քաղաքի պատմական հատվածի փողոցներում տեսանելի են զրահամեքենաներ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զինվորականները մայրաքաղաքի ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում տեխնիկա տեղակայելու հրահանգ են ստացել։

Ecuavisa-ի տվյալներով՝ ավելի վաղ կողոպուտի դեպքեր են արձանագրվել Կիտոյի կենտրոնում։ Հունվարի 9-ին ավելի վաղ Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան ստորագրել է հրամանագիր, որը նշում է  երկրում «ներքին զինված բախման» առկայությունը, և կարգադրել է չեզոքացնել 22 հանցավոր խմբավորումները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ