ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․
«Հունվարի 12-ին՝ ժամը 20։25-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն- Տաթև և Տաթև - Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գորիսի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Սպիտակի, Վարդենիսի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։
--00—ՍՊ