ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում հանդիպել է ճապոնացի իր գործընկերոջ՝ Կամիկավա Յոկոյի հետ:
Արտգործնախարարության շենքում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել: Ֆիդանը նշել է, որ Յոկոյի հետ անդրադարձել են Գազայի հարցի շուրջ երկու երկրների միջև առկա համագործակցությանը վերաբերող հարցերի:
«Այս ուղղությամբ երկկողմ, ինչպես նաև ՄԱԿ-ի բազմակողմանի հարթակներում ունեցած մեր համագործակցությունը շարունակելու ենք: Բացի այդ, նրանց հետ որոշում ենք կայացրել համագործակցել Գազա հումանիտար բեռներ հասցնելու հարցում»,-ասել է նա: Ֆիդանը նաև իր ցավակցությունն է հայտնել 2024-ի տարեսկզբին հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ հանդիսացած երկրաշարժի և Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում տեղի ունեցած վթարի կապակցությամբ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև թուրք-ճապոնական գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գործարկմանը: Ըստ այդմ՝ համալսարանը կգործարկվի 2024-ի ընթացքում: Նա նաև համոզմունք է հայտնել, որ համալսարանը երկու երկների համագործակցությունն ավելի բազմաոլորտային դարձնելու հնարավորություն է ապահովելու:
Աղբյուրը՝ Ermenihaber.am
--00—ՅՄ