ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանը, որի առևանգման վերաբերյալ քննաչկան կոմիտեում արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել, այս պահին Հայաստանում չէ, իսկ նրա հեռախոսը գտնվում է իրավապահների մոտ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Մենք իրավապահներից պահանջում ենք արագ քննություն իրականացնել: Հայրապետյանի խոսքով, նրա նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ իր հանրային գործունեությամբ պայմանավորված, բոլորին է հայտնի՝ Նարե Սոսեի (Նարինե Հայրապետյանի-խմբ․) խոսույթը կոշտ է»,- նշեց Թևանյանը։
Թևանյանն ասաց նաև, որ ինքն է հորդորել Հայրապետյանին՝ կատարվածի համար դիմել ոստիկանություն:
Իսկ թե Հայրապետյանը ճանաչե՞լ է արդյոք իր հետ զրուցած անձանց, Թևանյանն արձագանքեց․ «Ճանաչելու դեպքում կասեր, մենք էլ դա կհանրայնացնեինք»:
Թևանյանը փոխանցեց նաև՝ վերջին անգամ Նարինե Հայրապետյանի հետ խոսել է ուրբաթ օրը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ