ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերը գրառումներ են անում, որ Վանաձորում ուժեղ պայթյունի ձայն է լսվել:
--00—ԼՀ