ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Կամերային թատրոնը դիահերձեցին, հիմա հերթը Գոյինն է։ Անսկզբունքային թատերական դաշտ է, օնլայն նայում են, թե ինչպես է փակվում թատրոնը, բոլորը կախյալ աշխատողներ են, վախում են գործից զրկվեն։ Գոյ-ի շուրջ ամբողջ թատերական դաշտը պիտի մոբիլիզացվեր, Թատերական միության իմաստը այն է, որ պաշտպանի, բայց արդեն որերորդ անգամ ապացուցում է իր անիմաստությունը, այդպես էլ չհասկացան իրենց ֆունկցիան։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի» դերասան Կարեն Խաչատրյանը։
Անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու խնդրին` արվեստագետը նշեց, որ իր համոզմամբ, դա պարտադրված է Ալիևի և Էրդողանի կողմից․
«Ալիևն ասում է՝ սահմանադրությունը փոխիր, ինքն էլ Ալիևի դիմաց կզում է հերիք չէ, կզցնում է նաև 10 մլն հայի, սփյուռքին, ասում է՝ մենակ չեմ կզում, սաղս եկեք կզենք։ Հիմա նա կզելը սահմանադրությամբ ուզում է ամրագրել, իրավական դաշտում ցեմենտում է ցեղասպանությունից հրաժարումը։ ՔՊ-ականնե’ր, Նիկոլն աթոռից իջնի՝ ցրվելու եք, անցողիկ եք, մի՛ արեք այնպես, որ այս երկրում ձեր ապրելը վտանգավոր լինի, ձեր ապագայի մասին մտածեք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ