Ռուսական զենքի հետ կապված հարցեր կան, բայց լուծումն ընթացքի մեջ է. ՊՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Կարևոր է, որ տոկունություն ունենանք, վերագնահատենք վերջին տարիներին տեղի ունեցած բացթողումները և դրա շրջանակներում աշխատենք։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոն կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Հարցին, արդյո՞ք վերլուծություններ արվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ, ի՞նչ լուրջ խնդիրներ է տեսել, Սարգսյանն ասաց, որ քննարկումներ կան, կան նաև խնդիրներ, սակայն այս պահին ճիշտ չէ դրա մասին բարձրաձայնելը։

Ռուսաստանից զենքի մատակարարման մասին խոսելիս, Սարգսյանը նշեց, որ հարցեր կան, որոնք քննարկվում են, սակայն լուծում կգտնեն․ «Ընթացքի մեջ է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ՅՄ