ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ գահակալության 15-ամյակի առիթով։ Այս մասին հայտնում է Մոսկվայի պատրիարքության մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահը նշել է ՌԴ-ի և ռուսական եկեղեցու միջև եղած բարձր հարաբերությունների մակարդակը և իր երախտագիտությունը հայտնել պատրիարքին՝ նրա ծավալած գործունեության համար։
Պուտինի խոսքով, Կիրիլ պատրիարքի ղեկավարության ներքո Ռուս Ուղղափառ եկեղեցու գործունեության զգալի առաջընթաց է տեղի ունեցել՝ բացվել են նոր թեմեր, վանքեր, եկեղեցիներ։
--00—ՅՄ