Փլատակների տակ մնացածները ողջ են, արձագանքում են. Երևանի ավագանու անդամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Մենք էլ ձեզ նման սպասում ենք։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը՝ խոսելով Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունից։

Ըստ Խաչատրյանի, պայթյունի հետևանքով մահացածներ չկան։

 «Փլատակների տակ մահացած մարդիկ չկան, նրանք արձագանքում են, խոսում են»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ 24News-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։

Նախնական տվյալներով՝ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների՝ 2 քաղաքացի կա փլատակներում։ Այս պահին աշխատանքներ են իրականացվում, ավելին պարզելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ