ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
ՔՊ-ն կմիջնորդի, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն ու գործով մնացած կալանավորվածներին ազատ արձակեն։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունում տեղի է ունեցել քննարկում և նման որոշում կայացնելու համար մեղմացուցիչ հանգամանք է համարվել մանկահասակ երեխաների առկայությունը։
«Միջնորդություն ներկայացնելու ենք 2 կանանց և պարոն Հովհաննիսյանի համար, այն կներկայացնենք այսօր»,- ասաց նա։
Անդրադառնալով գործով մյուս մեղադրյալին՝ Աշոտ Հովհաննիսյանին, Կոնջոյանն ասաց․ «Նա իր ոլորտում վաստակավոր անձնավորություն է, և կարծում ենք, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ