ԱՄՆ-ում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Նիգերիայի խոշորագույն բանկերից մեկի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

download.thumb_

Նիգերիայի առևտրային բանկի Access Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն Հերբերտ Վիգվեն, նրա կինը և որդին զոհվել են ԱՄՆ-ում ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Eurocopter EC 130 ուղղաթիռը, որը պատկանում է Orbic Air էքսկուրսիոն ընկերությանը, կործանվել է փետրվարի 9-ի երեկոյան Կալիֆոռնիայի և Նևադայի սահմանին։

Ուղղաթիռում վեց մարդ է եղել, նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։

--00—ՅՄ