ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
«Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ չպետք է ստեղծվեն, այլ վերահաստատվեն ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզները, որոնք պիտի հիմք հանդիսանան երկու երկրների սահմանի սահմանազատման համար»,- այս մասին այսօր Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը այս պահին մարտահրավերների առջև է կանգնած։
«Տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության ու օրենսդրության ներքո` փոխադարձության ու հավասարության սկզբունքներով»․- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ