ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեսանյութ է հրապարակել Ռումինիայից՝ Մալխաս Ամոյանի հաղթական գոտեմարտից հետո՝ ցույց տալով, թե ինչպես են հավաքականի մարզչական և մարզական կազմի անդամները շնորհավորում Ամոյանին Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալու առթիվ:
Հիշեցնենք՝ ԵԱ-ի եզրափակչում Ամոյանը 7-0 հաշվով վստահ առավելության է հասել աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։
--00—ՅՄ