Հայաստանից փորձել են մի քանի հազար դոլարի մաքսանենգ ոսկի տանել Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

տ

Վրացի մաքսավորները կանխել են «Սադախլո» անցակետի միջոցով (Հայաստանի հետ սահման) 16,7 հազար լարի (մոտ 6,2 հազար դոլար) ոսկյա զարդերի մաքսանենգության փորձը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով եկամուտների ծառայությանը:

Զննության ժամանակ օտարերկրյա քաղաքացուց առգրավել են 171.1 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Թե որ երկրի քաղաքացի է սահմանախախտը, չի նշվում։

Օտարերկրացու գործն ուղարկվել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա գործողությունների համար։

--00—ԼՀ