ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հերքում է տարածվող այն տեղեկությունը, թե իբր երկու ադրբեջանցի անցել են սահմանը: 24News-ի հետ զրույցում Ղուլունցը նշեց, որ կրակոցներ չեն եղել, գյուղում չեն լսել. «Այլ ինֆորմացիա այս մասով չեմ կարող հայտնել, մնացածը ՊՆ-ի հետ, ներող կլինեք: Դա էնպիսի տեղեկատվություն է, որ ես չեմ կարող ասել, գյուղի հարց էլ չի, որ պատասխանեմ»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ այսօր առավոտյան Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը` փախել։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը
«Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է»,- գրել է նա:
Փորձեցինք պաշտոնական մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարությունից, սակայն կապ հաստատել չստացվեց:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ