ՄՈԲ-ի տղաները բռնել են Տեղ գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողներից մեկին, մյուսը փախել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News 

Առավոտ 6-ից 7-ի արանքում 2 ադրբեջանցի հատել են սահմանը: Անցել են մեր տարածք, մեկին բռնել են, մյուսը փախել է: 24News-ի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը:

Հարցին, իսկ երկրորդ զինվորականը, որը փախչել է, ո՞ր ուղղությամբ է գնացել, Հովսեփյանը նշեց. «Դեպի իրենց դիրքեր է գնացել»:

Հովսեփյանը նշեց նաև, որ կրակոց չի եղել, այս պահին էլ գյուղում հանդարտ է:

Ավագանու անդամի փոխանցմամբ, ադրբեջանցի զինվորականին, որին բռնել են ՄՈԲ-ի տղաները, գտնվում է Գորիսում:

Նշենք նաև, որ ադրբեջանցիները որոնք հատել են սահմանը  իրենց վրա զենք են ունեցել։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ