ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
«Ռուսաստանի պաշտպանական հատվածի զարգացման նախկին բոլոր պլանները կատարվել են»։ Այս մասին այսօր ՌԴ Դաշնային Ժողովին ուղղված ուղերձում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կինժալ համալիրը արդյունավետորեն օգտագործվում է հատուկ գործողության գոտում, ընդգծել է ՌԴ ղեկավարը։
«Բուրևեստնիկ» թեւավոր հրթիռի և «Պոսեյդոն» համակարգի փորձարկումներն ավարտվում են, դրանք հաստատել են իրենց եզակի բնութագրերը, ասել է նախագահը։
«Սարմատ» հրթիռները հանձնվել են զորքերին, Ռուսաստանը շուտով դրանք կցուցադրի այն տարածքներում, որտեղ դրանք հիմնված են մարտական հերթապահության վրա։
--00—ԼՀ