ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Իշխանությունները սկսել են հերթական մեղավորների փնտրտուք՝ ՀԱՊԿ-ի փուչիկից հետո հիմա էլ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունն է մեղավոր մեր երկրի արհավիրքների համար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։
Ըստ մեր զրուցակցի, հենց ՔՊ-ի վարած քաղաքականությունը կարող է բերել նրան, որ Միութենական պետության գաղափարը դառնա գրավիչ մեր հասարակության մեջ, քանի որ իրենց առաջարկած մոդելների հետևանքով կորցրել ենք Արցախն ու փոքրանում է Հայաստանի տարածքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ