Թուրքիան մտադիր է փոխել գործող սահմանադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

photo_2024-03-04_15-00-51

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) դադարեցվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները մինչև կավարտվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) մարտյան ընտրությունները։

Թուրքական մեդիայում նշվում է, որ այն օրակարգ կվերադառնա մարտի 31-ից հետո և դրա հետ կապված աշխատանքները կընթանան մեծ թափով:

Նշվում է նաև, որ իշխանությունները նոր սահմանադրության հարցում փորձելու են համաձայնության գալ այլ քաղաքական կուսակցությունների հետ:

Որպես նմանօրինակ գործողություններ հիշատակվում են Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի այցերը Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP), «Լավ» կուսակցության (İYİ) և «Ապագա» կուսակցության (Gelecek) գրասենյակներ, ինչպես նաև հանդիպումը «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP)  նախագահ Դևլեթ Բահչելիի հետ:

Նոր սահմանադրության ստեղծման աշխատանքներում ներգրավվելու են նաև համալսարանները, քաղաքացիական, հասարակական և մասնագիտական կազմակերպությունները:

Այդ ամենը համակարգելու նպատակով խորհրդարանում մանդատ ունեցող բոլոր կուսակցությունների անդամներից կազմվելու է աշխատանքային խումբ։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ