ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններն անհնարին են դարձնում այս փուլում Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնում ermenihaber.am-ը։
Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ գործնական քայլերն անհնար են, քանի որ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում և պաղեստինյան այլ տարածքներում, ուղղակիորեն ազդում է այս գործընթացի բոլոր մասնակիցների վրա։ Նկատի ունեմ ամերիկացիների կողմից իրանամետ ուժերին պատկանող որոշ օբյեկտների հրթիռակոծումը։ Իհարկե, դա չի կարող բացասականորեն չանդրադառնալ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Լավրովը։
Նա նաև հիշեցրել է, որ Սիրիա-Թուրքիա-Ռուսաստան-Իրան ձևաչափով արտգործնախարարների մի քանի հանդիպում է կայացել։
«Մոտավորապես պարզ է, թե ինչ մոտեցումներ ունեն կողմերը հարաբերությունների կարգավորման համար ընդհանուր հիմք գտնելու համար։ Մենք աշխատել ենք դրա վրա և, ըստ էության, շարունակում ենք աշխատել», - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
--00—ԼՀ