ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Փաշինյանին գերիները չեն հետաքրքրում, նա երջանիկ է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերության մեջ է, լրացուցիչ խնդիրներ չի ունենա: Նա շարունակում է գլխատել Արցախի ղեկավարությանը, վախենում է երկիշխանությունից: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Դիտարկմանը, թե կանխատեսումներ կային՝ ՔՊ-ից շատերը համաձայն չեն Փաշինյանի քաղաքականության հետ և կարող է ընդվզեն, պատգամավորը նկատեց. «ՔՊ-ում սեփական կարծիք ունեցող մարդ չկա, տեսակետ արտահայտելու համարձակություն չունեն: Քարվաճառը հանձնելուց հետո դա իմ կարմիր գիծն էր՝ այդ թիմում չմնալ, ՔՊ-ն այդ կարմիր գիծը չունի, դիմադրություն ցույց չի տա: ՔՊ-ից շատերի կարմիր գիծն իրենց տունն ու ավտոն է, ի՞նչ Սյունիք, ի՞նչ Արցախ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ