Պատգամավոր Ստեփանյանն ԱՄՆ-ում կմասնակցի ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հկ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:

 Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Ստեփանյանը Նյու Յորք կգործուղվի մարտի 10-16-ը:

--00—ԼՀ