ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Թուրքիայում միմյանց է բախվել երկու ավտոբուս, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Վթարը տեղի է ունեցել Բարթին շրջանում։ Անձնակազմ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է մեկ այլ ավտոբուսի։ Դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության և փրկարարական ջոկատները։ Վթարի պատճառները պարզվում են։
--00—ԼՀ