ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
2023թ. սեպտեմբերի պատերազմն ու հաջորդող գաղթը հարյուրավոր ընտանիքների համար շատ ավելի դաժան է եղել. ընտանիքներ կան, որ մնացել են և’ առանց կերակրողի, և՛ առանց հայրենի տան, իսկ շրջափակման պայմաններում նույնիսկ հնարավորություն չկար ազգի հերոսներին պատվով հուղարկավորելու:
«Մի բուռ հող եմ բերել գերեզմանից, Եռաբլուրում տեղ չեն տալիս գոնե նկարը դնեմ»,- պատմում է տիկին Սիլվարդը՝ հերոս Վանիկ Հայրապետյանի մայրը։
Վանիկ Հայրապետյանի զոհվելու, դստերը ընդամենը 2 օր տեսնելու, 16 տարեկանում ընտանիքին Երևան հասցնելու և հավերժ մենակ մնալու մասին առավել մանրամասն պատմում են ընտանիքի անդամները՝ 24news-ի տեսանյութում։
--00—ԼՀ