ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ФСБ աշխատակիցները Չեխովում բերման են ենթարկել Հայաստանի քաղաքացիների հանցավոր խմբի անդամների, որոնք կազմակերպել են սինթետիկ թմրամիջոցների արտադրությունն ու վաճառքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Ռուսաստանի ФСБ-ից։
ФСБ -ն ավելի վաղ տեղեկություն էր ստացել, որ տարածաշրջանում ստեղծվել է մի քանի անօրինական առցանց խանութներ և թմրամիջոցների արտադրության գաղտնի լաբորատորիա։
Դեպքի վայրից բերման են ենթարկվել ՀՀ երեք քաղաքացիներ, առգրավվել է առնվազն 86 կգ քաշով թմրամիջոց մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր, հարուցվել է քրեական գործ»,- հայտնում են ФСБ-ից։
--00—ԼՀ