Լուիս Բոնոն կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

1690875229

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս շաբաթ կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանատնից։

«Իր այցի ընթացքում Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն կհանդիպի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը», - ասվում է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ