ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Լոկոմոտիվը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Բալթիկային» և դուրս մնաց հետագա պայքարից։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով (առաջին խաղը՝ 2-2). մոսկովյան թիմի կազմում աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը։
Լրացուցիչ ժամանակում հաշիվը չփոխվեց և 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ «Բալթիկան» դուրս եկավ հաջորդ փուլ։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՍՊ