ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
«Crocus City Hall»-ում զահաբեկչության բոլոր 4 անմիջական կատարողները ձերբակալվել են, նրանք փորձել են թաքնվել Ուկրաինայի ուղղությամբ: Այս մասին տեսաուղերձով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ըստ նախնական տվյալների, ուկրաինական կողմից «պատուհան» էր պատրաստվել ահաբեկչության մասնակիցների համար՝ հատելու սահմանը»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը խոստացել է նաև բացահայտել ու պատժել յուրաքանչյուրին, ով կանգնած է ահաբեկիչների թիկունքում, ով նախապատրաստել է այս չարագործությունը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան «Crocus City Hall»-ում տեղի է ունեցել ահաբեկչություն, անհայտ անձինք կրակ են բացել Պիկնիկ խմբի ելույթի մեկնարկից առաջ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ժամը 21:57-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։
--00—ՅՄ