ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերի իր էջում գրառում է արել՝ դատապարտելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Ես խստագույնս դատապարտում եմ երեկ երեկոյան Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։ Ահաբեկչության թիրախում կրկին անպաշտպան մարդիկ են»,- գրել է Բորելը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն խստորեն դատապարտել էին տեղի ունեցած ահաբեկչությունը։
--00—ՅՄ