ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 133-ի։ Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն, (թարմացված)։
Ավելի վաղ հայտնվում էր 115 զոհի մասին։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի է ունեցել ահաբեկչություն, անհայտ անձինք կրակ են բացել Պիկնիկ խմբի ելույթի մեկնարկից առաջ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ժամը 21:57-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։
--00—ՍՊ