ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Թուրքիայի զինված ուժերը Իրաքի Հյուսիսում հերթական ռազմաօդային գործողությունն են իրականացրել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնում է թուրքական պաշտպանական գերատեսչությունը, ռազմագործողությունն իրականացվել է Մեթինայի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության 4 անդամ:
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նմանատիպ գործողությունները լինելու են շարունակական:
--00—ԼՀ