ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Վարչապետի ելույթը ճշմարտություն է, որը պետք է բարձրաձայնել։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Վարչապետի ելույթը ճշմարտություն է, որը պետք է բարձրաձայնել, ճշմարտություն է, որը պետք է ասել, ճշմարտություն է, որը ապագա է փոխում»,- գրել է Սիմոնյանը։
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետը խորհրդարանում ներկայացրել է կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցը։
--00—ՅՄ