ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Մենք պայմանավորվեցինք ակտիվորեն համատեղ աշխատել, մասնակցել խաղաղության գործընթացին։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարությունների ընթացքում նշեց Հայաստանում գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը կնքել խաղաղության համաձայնագիր։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այստեղ և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել բանակցությունների համար երկու երկրների միջև», - իր խոսքում նշեց Ղազախստանի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ