ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն:
Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, ԼՀ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, ԼՀ Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի, ԼՀ ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի և Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հետ:
--00—ԼՀ