ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Ի՞նչ տարբերություն «ցեղասպանություն» և «եղեռն» բառերի մեջ, չեմ կարծում, որ բառերի օգտագործումը իմաստը փոխում է, այդ բառերը հոմանիշներ են: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Պետք լինի՝ ցեղասպանություն կասենք, պետք լինի՝ եղեռն: Դրա մեջ բան չպետք է փնտրենք, նույնականացված բառեր են: Ինքս երբեմն եղեռն եմ ասում, երբեմն՝ ցեղասպանություն»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ