ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Կիրանցում վաղ առավոտից շարունակում է իրավիճակը լարված մնալ: Համայնքի բնակիչները փակել են համայնք մտնող բոլոր ճանապարների մուտքերը, նրանք ընդդիմանում են երեկ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի տարածած հայտարարությունից հետո: Բնակիչները նշում են, որ Նիկոլ Փաշինյանն իրենց խաբել է և որ իրենք համաձայն չեն այդ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին:
24News-ը տեղեկացավ, որ ՆԳՆ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Տավուշի մարզում, բացի այն, որ տեղում է մարզի ոստիկանապետը, նաև Կիրանց է ժամանել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Վերջինս բնակիչներին փորձում է համոզել, որ ճանապարհ փակելով հարց չի լուծվում և երբ որ պատկան մարմինները գալիս են իրենց հետ հանդիպման, այդ ժամանակ թող ներկայացնեն իրենց դիրքորոշումները:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ