ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ես անձամբ վարչապետին եմ ասել, որ ես հրաժարվում եմ լինել այդ հանձնաժողովին կից աշխատանքային խմբում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի ղեկավար Գևորգ Սահակյանը:
«Ես ճանաչում եմ իմ արյունով գծված սահմանը, ես դեմ եմ զորքերի ետ քաշմանը»,- հավելեց Բաղանիսի ղեկավարը:
Հիշեցնենք, որ երեկ հանդիպում էր տեղի ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայքի ղեկավարների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև, այնուհետև նույն կազմը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես ավելի վաղ 24News-ը գրել էր հանդիպումներն անցել է գերլարված մթնոլորտում, իսկ համայնքի ղեկավարները հիասթափված դուրս են եկել Կառավարության շենքից քանի որ չեն կարողացել դրական արդյունքի հասնել, և սահմանազատումը տեղի է ունենալու է այնպես ինչպես հայտարարել էին նախորդիվ փոխվարչապետի գրանսենյակից:
Մերի Մանուկյան
--00—ԼՀ