ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Տավուշում փողոցներ փակած քաղաքացիների պայքարը չի կարող հաջողությամբ ավարտվել, եթե այս օրակարգով և խոսույթով շարունակվի գործընթացը, խնդիրը Երևանում է, այստեղ պետք է հարց լուծել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
Ըստ քաղաքական գործչի, իրական խնդիրը իշխանությունների քաղաքականությունն է՝ գնալ միակողմանի զիջումների, ինչպես նաև միջազգային հանրության դրական վերաբերմունքն այս ամենին։ «Պետք է ստիպել իշխանություններին փոխել քաղաքականությունը, իսկ եթե չի ստացվում, հարց կառաջանա բանակցողներին փոխել», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ