ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
«Հրապարակը» գրում է. «Պաշտպանության նախարարությունը երեկ գիշերը հայտարարություն է տարածել մի խումբ պայմանագրային զինծառայողների` կիրանցիներին միանալու դեպքի առթիվ:
Մեր տեղեկություններով՝ զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն, սպառնացել են, պատրաստվում են քրգործ հարուցել:
ՊՆ-ի հայտարարությունը` ստորև․ «Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»:
--00—ԱՊ