Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի։ Այս մասին այսօր Տավուշում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Այն, որ հիմա շատ անօրինական սահմանագծում է տեղի ունենում, դա հակասում է մեր Սահմանադրությանն ու միջազգային պարկտիկային։ Նիկոլ Փաշինյանը ոնց որ սեփականատե՞րը լինի ու կարող է որոշել, որ հողի կտորը ում տա՞։ Հարցի լուծումը Երևանում է, բայց Երևանը ոտքի կելնի, եթե ժողովուրդը տեղերում պայքարի իր իրավունքի համար, իսկ Տավուշի ակցիաներին զուգահեռ՝ Երևանում քաղաքական ուժերը պիտի առաջ տանեն իրենց պայքարը», - իր խոսքում նշել է Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ