ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վանաձոր» բժշկական կենտրոն Աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք, եղունգային ֆալանգի բաց կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել մի կին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ղարիբյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած կինը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Նաիրա Ա․-ն է, ով վնասվածքը ստացել է «Գլորիա» կարի ֆաբրիկայում աշխատանքի ժամանակ ձեռքը անզգուշությամբ կարի մեքենայի տակ գցելու հետևանքով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ