ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի տարածքն Իսրայելին նավթ մատակարարելու համար:
Մատակարարումներն իրականացվում են այն պարագայում, երբ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարություն էր տարածել Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին, ինչն էլ պայմանավորված էր Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակով:
Նշենք, որ ադրբեջանական կողմը մատակարարումների համար օգտագործոմ է Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղը: Ադրբեջանը հանդիսանում է առաջատար երկիրն Իսրայել նավթի արտահանման ծավալներով:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ