ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը: Տեղեկությունը Ռուսաստանի Առաջին ալիքի հեռուստաեթերում հայտնել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Ազատությունը։
«Այո՛, որքան գիտենք, դեսպան Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարն իսկապես Մոսկվայում չէ:
«Դա մեզ հայտնել են, երբ մենք աշխատել ենք նախագահի երդմնկալությանն օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին հրավիրելու հարցի վրա: Մենք Ռուսաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար ունենք, որքան հասկանում եմ, այդ թվում ԱՄՆ պետական դեպարտամենտի երեկվա ուղերձից, նրա ներկայությունը նախատեսված չէ այսօրվա արարողությանը»,- նշել է Ռյաբկովը։
--00—ՅՄ