ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, գրում են լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց շաբաթ առավոտյան այցին ընդառաջ ոստիկանները բերման են ենթարկել բոլոր այն ակտիվիստներին, որոնք կարող էին փորձել խանգարել կառավարության ղեկավարի այցելությունը։ Համապատասխան տեսանյութերն իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրել են բերման ենթարկվող ակտիվիստները։
--00—ՅՄ