Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Ես առաջարկել եմ քաղաքական որոշում կայացնել և գնալ նոր ընտրությունների, ընդդիմադիր պատգամավորները թող ցած դնեն իրենց մանդատները՝ դրանով էլ հասարակությանը ներկայացնեն տեսլականները, որովհետև անընդհատ արևմուտքի անուն են տալիս, ի՞նչ է դա նշանակում, մենք ո՞ր ճանապարհն ենք ընտրում, ներրկայացրեք թող ժողովուրդն ընտրի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Բաբայանը ևս մեկ անգամ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, իսկ հարցին, թե ո՞ւմ է տեսնում որպես վարչապետի թեկնածու, նա ասաց, որ ինքը չէ, որ պետք է ընտրություն անի․ «Մենք պառլամենտական երկիր ենք, պիտի գնանք նոր ընտրությունների, մեծամասնություն ձևավորողն էլ պիտի ներկայացնի վարչապետի իր թեկնածուին»,-հավելեց Բաբայանը՝ ընդգծելով, թե Նիկոլ Փաշինյանին սարքել են անփոխարինելի․ «Փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ