Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Screenshot_3

Այսօր՝ մայիսի 12-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Երևանի բնակիչ 62-ամյա Կամո Ա.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը հանկարծամահ է եղել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ